Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում նշվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակը

Նինոծմինդայի թիվ 1 դպրոցում նշվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակը

Փետրվարի 26-ին Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ, գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին 5-րդ եւ 6-րդ դասարանի աշակերտները`հանդես գալով Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններով:

Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Ղարսլյանը:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ. փետրվարի 19-ին Հայաստանի Լոռու մարզի Դսեղ գյուղում: Պատանեկան տարիքից Թումանյանը գիտեր հայ շինականի դառը կյանքը, իր մտքերով ու մտահոգությամբ, իր երազանքներով: Նա լսել եւ հիշել է հեքիաթներ եւ երգեր, առակներ եւ լեգենդներ: Այս ամենը, իր հայրենի բնության հրաշալի գեղեցկությամբ օրեցօր մտել է իր աշխարհ, դառնալով հոգեւոր կյանքի անբաժանելի մասը եւ հետագայում արտացոլվել իր աշխատանքում: Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Նյութի մանրամասները Գոհար Ղարսլյանի հետ զրույցում: