Սաթխայի բնակիչներին մտահոգում է հողի հարցը

Սաթխայի բնակիչներին  մտահոգում է հողի հարցը

Փետրվարի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի բնակիչները հանդիպեցին պատգամավորՀենզել Մկոյանի, Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղանի եւ Անիվարդ Մոսոյանի հետ:
Բնակիչներին արդեն երկու ամիս է անհանգստացնում է հողի հարցը:

Հանդիպմանը ներկա էին ավելի քան 50 գյուղացիներ: Ինչպես պատմեցին բնակիչները, ոստիկանությունում եւ դատախազությունում քրեական գործ է հարուցվել հողի յուրացման համար:

Պատգամավորի խոսքով, մեղադրանք է առաջադրվել մոտ 30 բնակիչների նկատմամբ եւ կան կոնկրետ մեղադրանքներ:

«Իհարկե, մենք բարձրացրել ենք այս հարցը: Եթե ​​կան հայտարարություններ եւ հատուկ մեղադրանքներ, ապա պետք է ստուգեք: Սակայն չի կարելի, որ տուժի ողջ գյուղը: Ես արդեն մի քանի անգամ բարձրացրել եմ այդ հարցը եւ մասնավորապես խորհրդարանում բարձրացրել եմ այն, քանի որ հողերի վերաբերյալ այդ բողոքները ունեն աննշան խախտումներ: Կառավարությունը լսելու եւ լուծելու է այն հարցը, որը հուզում է բնակիչներին, որոնք միշտ էլ աջակցել են պետությանը, », – նշեց պատգամավոր Հենզել Մկոյանը:

Մանրամասները մեր նյութում՝