Վրաստանի կառավարությունն սկսում է գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագիր

Վրաստանի կառավարությունն սկսում է գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագիր

Կառավարությունը Վրաստանի ողջ տարածքում սկսում է գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագիր, որի բյուջեն կլինի չորս միլիոն լարի,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին:

Նոր ծրագիրը, որն իրականացվում է «Միացյալ ագրոնախագծի» շրջանակներում, ֆերմերների համար գյուղատնտեսական տեխնիկայի մատչելիության ավելացման նպատակ է հետապնդում:

«Մեր գյուղատնտեսության սեկտորում ունենք հիմնական միջոցների և տեխնիկայի կարևոր դեֆիցիտ, համապատասխանաբար, մշակել ենք նոր ծրագիր, որի նպատակն է, մեր ֆերմերները համաֆինանսավորման ճանապարհով կարողանան գյուղատնտեսության համար գնել ահրաժեշտ տեխնիկա: Նախորդ տարին առանձնահատուկ էր: Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կազմեց մեկ միլիարդ դոլլար, որը նշանակում է, որ մենք գյուղատնտեսությունում ունենք կարևոր դրական դինամիկա: Սակայն, դա բավական չէ, պատրաստվում են ավելացնել աջակցող ծրագրերը»,- հայտարարել է վարչապետը: