Նինոծմինդայի տեղեկատվական խորհրդատվական ծառայությունը 2019 թվականից սկսած ծրագրում է գյուղերում խորհրդակցություններ անցկացնել:
2013 թ.-ից Նինոծմինդայի քաղաքապետարանում գործում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական եւ խորհրդատվական ծառայություն: Հիմնական գործունեությունը գյուղացիներին վերաբերող հարցերում տեղական բնակիչներին խորհրդատվություն է: 2018 թ.-ից գյուղատնտեսության նախարարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ տրամադրել է հողային եւ ոռոգման ջրի զննում իրականացնելու համար հատուկ գործիքներ: Գործիքների օգնությամբ որոշում է հողի մեջ ազոտի մակարդակը, ֆոսֆորի, կալիումի քանակը, ինչպես նաեւ աղի առկայությունը, ոռոգման ջրի համակարգում թթվի քանակը : Սակայն մինչ օրս կալիումի ստուգման համար ոչ մի դիմող չի եղել : Սարքավորում կա նաեւ , որի միջոցով կորոշվի մրգի գլյուկոզան, այսինքն, ինչպես է հասունացել եւ երբ է անհրաժեշտ հավաքել բերքը: Կա նաեւ ջերմոցային լույս որոշող սարքավորում: Այս բոլոր ծառայությունները անվճար են:
Յուրաքանչյուրը կարող է դիմել խորհրդատվական ծառայություն, փորձագետները կգան եւ ստուգեն տեղում: Միայն մեկ խնդիր կա `դա ժամանակի հարց է. կան աշխատողներ, ուստի ժամանակ չունեն բոլորի պահանջները ապահովելու համար: Ըստ Արմեն Ամիրխանյանի, այս տարի «Զրդա» ծրագրով կլինեն պրակտիկանտներ, որոնք կօգնեն նրանց:
Բոլոր ցանկացողները կարող են դիմել մասնագետներին եւ նրանք կմատուցեն համապատասխան ծառայություն:
Արմեն Ամիրխանյանը նշեց, որ ֆերմերների համար ամենակարեւորը վարելահողն է, եւ շատերը չգիտեն, թե ինչ վիճակում է այն գտնվում: Առաջարկվում է ստուգել հողը գարնանը նախքան ցանքսը: «Հողի ստուգումը գալիս է ֆերմերի շահից: Վերջերս թունաքիմիկատների եւ ագրոքիմիայի օգտագործումը լուրջ վնաս է հասցրել շրջակա միջավայրին: Ըստ մեղվաբույծերի, մեղրի որակը նվազել է, մեղուները սատկում են, եւ նվազել է ստացվող մեղրի քանակը, այս ամենը քիմիական նյութերի մեծ քանակությամբ օգտագործումն է: Եվ դրա համար մենք առաջարկում ենք որոշ մշակաբույսերի աճեցում, քանի որ մեր հողը թույլ է տալիս աճեցնել ոչ միայն կարտոֆիլի : Պարզապես հասարակությունը պետք է ուսումնասիրի շուկան եւ իմանա, թե արդյոք կարող է վաճառել իր արտադրանքը », – ասում է գյուղատնտեսության նախարարության Տեղեկատվական եւ խորհրդատվական կենտրոնի պետ Արմեն Ամիրխանյանը:
Խորհրդատվական կենտրոնի վերլուծության համաձայն, ամենատարածված հիվանդությունները ֆիտոֆտորան եւ ալտերնարյան են, ինչպես նաեւ մեծ վնաս են հասցնում կրծողնեն ու կոլորադյան բզեզը:
Գյուղերում հայտնաբերված բոլոր խնդիրների տեղեկատվությունը եւ խորհրդատվական ծառայության մասին հաշվետվությունները տրամադրում է գյուղատնտեսության նախարարությանը:
Մանրամասներն գյուղատնտեսության նախարարության Տեղեկատվական-խորհրդատվական կենտրոնի ղեկավար Արմեն Ամիրխանյանի հետ մեր հարցազրույցում: