2002 թվականից մինչև 2017 թվականը Վրաստանից դուրս է եկել մոտ 1,4 մլն Վրաստանի քաղաքացի։ Նրանցից շուրջ 20 տոկոսը բարձրագույն կրթություն ունի և նրանց ներկայությունը կարող էր նպաստել երկրի տնտեսական աճին:
Այս մասին հետազոտություն է անցկացրել «Հասարակություն և բանկեր» ՀԿ-ն Իլիայի համալսարանի «Ֆինանսական կրթության կենտրոն»-ի հետ:
Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, երկրում նկատվում է աշխատուժի անկման միտում: Դրա հիմնական պատճառներն են` ծնելիության ցածր մակարդակը, միգրացիան և ծերացող բնակչությունը: 1995-2002 թթ. միջին ծնելիության մակարդակը տարեկան կտրվածքով կրճատվել է 3 տոկոսով, ինչը նվազեցրել է տնտեսական ակտիվության մեջ ներգրավված անձանց թիվը:
Հարցման արդյունքում հայտնաբերված խնդիրների լուծման համար «Հասարակություն եւ բանկեր» ՀԿ-ն կարծում է, որ անհրաժեշտ են ստեղծել այնպիսի աշխատատեղեր, որոնք մրցունակ կլինեն միջազգային ասպարեզում:aliq.ge