
«Զրո խտրականության» օրը (Zero Discrimination Day), ՄԱԿ-ի որոշմամբ, 2014 թվականից ամեն տարի նշվում է մարտի 1-ին։
Խտրականությունը «ճնշում է»։ Ժամանակակից իմաստով այդ բառը օգտագործվում է տարբեր (սոցիալական, կրոնական, ռասայական, ազգային, սեռական եւ այլ ) գործոններով մարդու վրա ճնշումը նշելու համար, որը կարող է տարբեր կերպ իրականացվել։ Այս մասին է վկայում պատմական փորձը, որի միջով անցել են ժամանակակից բոլոր պետությունները։ Դրա աստիճանավորումը անցնում է սովորական անարդար վերաբերմունքից մինչեւ վիրավորանք եւ իրավունքների սահմանափակում նույնիսկ պետական մակարդակով։ news.am