Վրաստանում մարտի 1-ից ուժը կորցրած կհամարվեն մինչև 2014 թվականը տրված C, CE, D և DE կարգերի և ենթակարգերի վարորդական իրավունքի վկայականները։
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, նման վկայականներով վարորդներն այսօրվանից համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեն:
2019 թվականի մարտի 1-ից քաղաքացիները մինչև 2014 թվականի մարտի 1-ը տրված C, CE, D և DE վարորդական իրավունքի վկայականները կարող են փոխել ծառայությունների սպասարկման ցանկացած մասնաճյուղում։ Դրա համար անհրաժեշտ է ներկայացնել առողջական վիճակի մասին տեղեկանք, անձը հաստատող փաստաթուղթ և վարորդական իրավունքի առկա վկայականը:
Հատկանշական է, որ վարորդական իրավունքի վկայականը փոխելու համար սահմանված պետական վճարը 15 լարի է, իսկ կորցրածը վերականգնելու դեպքում՝ 35 լարի: aliq.ge