Ախալքալաքի-Ախալցիխե ճանապարհին կրկին փլվել է ժայռը

Ախալքալաքի-Ախալցիխե ճանապարհին  կրկին փլվել է ժայռը

Ասպինձայում, Ախալքալաք-Ախալցխե մայրուղու վրա, Նիջգորի գյուղի մուտքի մոտ, փլվել է ժայռը, որի պատճառով կաթվածհար է եղել երթեւեկությունը:

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ասպինձայում, Նիջգորիի գյուղի սկզբնամասում, մարտի 2-ին մոտավորապես ժամը 18: 15-ին պոկվել է ժայռաբեկորը, որը դանդաղեցրել է երթեւեկությունը եւ ստեղծել խառնաշփոթ ճանապարհի երթեւեկելի երկու կողմերում էլ:

«Մենք հազիվ հեռացանք, տասնյակ մեքենաներ են կանգնած, չեն թողնում շարժվել, վախենում են որ ժայռը ավելի շատ կփլվի», – պատմեց ականատեսներից մեկը:

Հիշեցնենք, որ սա ճանապարհի այս հատվածում երկրորդ սողանքն է: Փետրվարի 19-ին ժայռաբեկորը ընկել էր Գորելովկա գյուղի բնակիչներից մեկի մեքենայի վրա, որի հետեւանքով տուժել է Գորելովկա գյուղի բնակիչը: