Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Ակակի Զոիձեն կարծում է, որ ծխախոտի մասին օրենքում թերություն կա:
Նրա խոսքով ծխախոտի թանկացումից հետո քաղաքացիները ծխախոտի օգտագործումը նվազեցնելու փոխարեն, անցել են առավել մատչելի մեթոդի կիրառմանը՝ փաթեթավորված թութունի օգտագործմանը:
«Սա հաջորդ քայլն է, որը պետք է արվի: Այս տարի կթանկանա (թութունը), թե հաջորդ տարի, դրա մասին չէ խոսքը: Էժան և հասանելի ծխախոտ չպետք է լինի: Գնի բարձրացումն ուղղված է նրան, որ մարդիկ քիչ ծխեն կամ ընդհանրապես չծխեն»,- հայտարարել է Զոիձեն՝ վստահեցնելով, որ ծխախոտի օգտագործման նվազեցման միակ ճանապարհը գնի բարձրացումն է:
Հատկանշական է, որ նոր կանոնակարգեր ընդունելուց հետո ծխախոտի արտադրությունը վերջին մեկ ամսվա ընթացքում նվազել է 30 տոկոսով: Սիգարետի վաճառքի նվազեցման հետ մեկտեղ ավելացել է թութունի վաճառքն ու ապօրինի վաճառքի ցուցանիշը:aliq.ge