
2019 թվականի ապրիլից Վրաստանում աշխատանքի տեղավորման պետական գործակալություն կստեղծվի:
Այս մասին Imedi հեռուստաընկերության եթերում հայտարարել է Սոցիալական սպասարկման գործակալության աշխատանքի տեղավորման բաժնի ղեկավար Մարիամ Բեզարաշվիլին: Նրա խոսքով, նոր մարմնի օգնությամբ, ողջ Վրաստանի տարածքով էլ ավելի հասանելի կդառնան աշխատանքի տեղավորման պետական ծառայությունները:
«Աշխատանքի տեղավորման գործակալները հետաքրքրված անձանց կօգնեն աշխատանք գտնել, սակայն սկզբունքը մնում է նույնը՝ աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն worknet.gov.ge կայք էջում»,- հայտարարել է Բեզարաշվիլին: aliq.ge