Վրացական կիվին արտահանվում է Եվրամիություն եւ Ճապոնիա: Ճիշտ է, Եվրոպա արտահանելու համար բարդ է պահպանել բոլոր չափանիշները, սակայն «Ներգետա» ընկերությունն իր արտադրանքն արդեն երեք տարի է արտահանում է Եվրոպա, իսկ երկու տարի՝ ծագող արևի երկիր:
«Ներգետա»- ն միակ ընկերությունն է, որը կիվի է արտահանում Եվրամիություն: Ընկերության պլանտացիաները տեղակայված են Արեւմտյան Վրաստանում՝ Ինգիրի գյուղում: Պլանտացիաների տարածքը 24 հա է: Ընկերության աշխատակից Բեժան Սաչվելիայի կարծիքով, արտահանման գործընթացը աշխատատար է, օտարերկրյա շուկաներ արտահանելու համար հարկավոր է խստորեն պահպանել չափորոշիչները:
Արտադրողները պետք է հետեւեն մի շարք կանոնների՝ պլանտացիաներում, բերքահավաքի ժամանակ, տեսակավորման ժամանակ եւ շատ այլ հարցերում:
«Ամեն ինչ արվել է աստիճանաբար, միանգամից չենք հասել այս ամենին: Գերմանիայից Փորձագետներ են եկել մեզ վերապատրաստել, ստիպված ենք եղել վազվզել փաստաթղթերի ետևից: Անհրաժեշտ է, որ կիվին էկոլոգիապես մաքուր լինի: Ամեն տարի բերքահավաքի ժամանակ Լեհաստանից գալիս են, որ ստուգեն՝ մշակման մաքրությունը, թե ինչ հագուստ են հագնում աշխատողները, ինչպես է աշխատում մեքենան, որքանով է վերահսկվում պրոսեցը », – ասում է Բեժան Սաչվելիան:
Մի անգամ խմբաքանակներից մեկում ծխախոտի մոխիր էր հայտնաբերվել, ամբողջ խմբաքանակը հետ վերադարձրին: Պլանտացիաներում աշխատելու ժամանակ մարդկանց թույլ չի տրվում ոչ ծխել, ոչ ուտել, որպեսզի ոչինչ չազդի արտադրանքի վրա:
«Այվարդ» կիվիի աճեցմամբ «Ներգետա» ընկերությունը զբաղվում է 2010 թվականից: Ընկերության տնօրեն՝ Կոնստանտին Վեկուան Եվրամիությունում գործընկերներին գտել է անձնական կապերի շնորհիվ: Նրանց կիվի աճեցման տեխնոլոգիան վերցվել է Նոր Զելանդիայից: Կան կիվիի ծառերի իգական եւ արական տեսակներ: Մեկ արու է տնկվում հինգ էգ: Ընկերությունը Զելանդիայից բերել է 3,000 իգական եւ 1,500 արական ընձյուղ: Բերքատու է իգական տեսակը: Պլանտացիան վերեւից փակված է ցելոֆանով, որպեսզի քամին չփչացնի ճյուղերը, եւ բոլոր ծառերը կապված են միմյանց հետ: Մեկ ծառը տալիս է 50 կգ կիվի:
Պլանտացիայում կա ոռոգման համակարգ, որի մեջ ջուրը մաքուր է, ստուգված է Գերմանիայում: Համակարգը, բացի ոռոգումից, նաև վերահսկում է ջերմաստիճանը, այն ավտոմատ կերպով միանում է, եթե ջերմաստիճանը նվազում է մինչեւ 2°C:
Եվրամիություն ուղարկվում է հիմնականում 80 գ-ից մինչեւ 100 գ քաշով կիվի:
«Մենք ուղարկում ենք բարձրորակները, գեղեցիկները և էսթետիկները: Մենք տեսակավորում ենք, այնուհետև բեռնատարները գալիս եւ տանում են: Մենք ունենք սառնարան, որտեղ հնարավոր է պահել 200 տոննա կիվի: Տեղափոխումը տեւում է 25 օր դեպի Եվրոպա, իսկ երկու ամիս՝ դեպի Ճապոնիա: Տեղափոխման ժամանակ նույնպես պետք է պահպանել պայմանները: 14-ից ավել տոննա չի կարելի ուղարկել որեւէ տեղ: Մեր ուղարկած ամենամեծ խմբաքանակը 17 տոննան է եղել, որն արտահանվել է Ճապոնիա », – ասում է Բեժան Սաչվելիան:
Կիվիի պլանտացիաներում թունաքիմիկատներ չեն օգտագործում, օգտագործում են կենսաբանականորեն մաքուր պարարտանյութ՝ գոմաղբ: Պլանտացիայում աշխատում է 36 մշտական աշխատող, իսկ բերքահավաքի ժամանակ նրանք վարձում են լրացուցիչ աշխատողների:
«Ներգետա» ընկերությունը Ճապոնիայում գործընկերներին գտել է հետաքրքիր կերպով: Վրացական կիվին մասնակցել է կիվիի առաջնությանը, որտեղ Աֆրիկայի և Նոր Զելանդիայի կիվիներն եղել են առաջնության առաջատարները: Վրացական կիվին նրանցից առաջ է անցել 0,06% -ով:
«Նրանք Ճապոնիայից եկան, տեսան ողջ գործընթացը, նրանք կասկածում էին, թե ինչպես կարող էինք մենք հաղթել, եւ ամբողջ գործընթացը տեսնելով, ճշտության մեջ համոզվելով, նրանք դարձան մեր գործընկերները», – պատմում է Բեժան Սաչելիան:
Այժմ ընկերությունը ջերմոցում աճեցնում է կիվիի նոր տեսակ: Նրանք ուզում են ստուգել, թե արդյոք նոր տեսակը կաճի մեր կլիմայական պայմաններում, թե՝ ոչ:
Տեղական, վրացական շուկայում, «Ներգետա»-ի ապրանքատեսականին ոչ ամենուրեք կարելի է գտնել, «Այվարդ» կիվին վաճառվում է միայն «Քարֆուր» խանութների ցանցում: