
Քոբուլեթիում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ էպիկենտրոնը եղել է Քամբուլեթիից 3 կմ հեռավորության վրա գտնվող Ալամբար գյուղում:
Երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 5-ին ժամը 00։21-ին։
Փլուզման մասին տեղեկատվություն չի տարածվում:
Ըստ քաղաքացիների երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Քոբուլեթիի այլ գյուղերում։