
Բրյուսելում այսօր մեկնարկում է Վրաստան-Եվրամիություն ասոցացման հարցով խորհրդի 5-րդ նիստը, վրացական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Երկրի կառավարությունից հաղորդում են, որ վրացական կողմը կներկայացնի ԵՄ ինտեգրման «ճանապարհային քարտեզը», որը Վրաստանին թույլ է տալիս կատարել ինտեգրման խորացմանն ուղղված հաջորդ քայլերը:
Խորհրդի նիստի ավարտն նախատեսված է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը։ aliq.ge