Վրաստանի մասշտաբով փետրվարին հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի արդյունահանման եւ տեղափոխման 532 դեպք, այդ թվում 19-ը պարունակում է քրեական հանցանքի նշաններ:
Փայտանյութի անօրինական արդյունահանման եւ տեղափոխման ամենաբարձր թվաքանակը հայտնաբերվել է Կախեթիում – 193 դեպք, Սամեգրելո – Զեմո Սվանիեթիում – 30 դեպք, Իմիրեթիում – 67 դեպք, Գուրիաում – 7, Ռաճա-Լեչխումիի եւ Քվեմո Սվանեթիում – 15, Աջարիայում – 16, Մցխեթա-Մթանեթի- 8, Շիդա Քարթլիում – 87, Քվեմո Քարթլիում – 43 եւ Սամցխե-Ջավախեթիում – 61 դեպք:
Ընդհանուր հաշվով, անօրինական կերպով բռնագրավել է 1170 խմ. փայտանյութ: