
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ԵՄ երկրների հետ հանցագործներին հայտնաբերելու ու ձերբակալելու ուղղությամբ 20 մասշտաբային գործողություն է իրականացրել:
ՆԳՆ-ն 2018-ին եվրոպական երկրներին օգնել է ձերբակալել ծանր հանցագործություն իրականացնելու մեջ կասկածվող Վրաստանի 137 քաղաքացու: Հայտարարությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն:
«Միջազգային հանցագործության դեմ պայքարը համարվում է Վրաստանի ՆԳՆ-ի առաջնահերթությունը: 2017-ի ապրիլ ամսվա ընթացքում նախարարությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության ոստիկանության հետ»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում:
Միջազգային ոստիկանության հետ համագործակցության շրջանակներում Վրաստանի ՆԳՆ-ն աշխատել է ֆրանսիացի, հույն, իսպանացի և լեհ գործընկերների հետ: aliq.ge