
Վրաստանում շահագործվող տաքսիները ստիպված կլինեն տեխզննում անցնել տարվա ընթացքում երկու անգամ: Փոփոխությունը մտցվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման մասին օրինագծում:
Տաքսիները պարբերաբար տեխզննում կանցնեն մեքենայի արտադրման տարեթվից մեկ տարի անց, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տեխզննումը տեղի կունենա 6 ամիսը մեկ անգամ: aliq.ge