
Թբիլիսիի արվարձանում գտնվող Գլդանի թաղամասում երեկ ուշ երեկոյան, հավանաբար, գազի արտահոսքից 35-ամյա տղամարդ է մահացել: Ըստ տեղեկատվության, ևս մեկը հիվանդանոցում է:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով՝ անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի:
Հիշեցնենք՝ հունվարի 16-ի երեկոյան Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղամասում գազի պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ, այդ թվում մեկ երեխա:
Օրեր անց, հունվարի 31-ին, Իսանի թաղամասում գազի արտահոսքի հետևանքով ևս 7 տղամարդ մահացավ:aliq.ge