Նինոծմինդայում գրանցվել են մեքենաների մասերի գողության դեպքեր

Նինոծմինդայում գրանցվել են մեքենաների մասերի գողության դեպքեր

Նինոծմինդա քաղաքում վերջերս մեքենաների մասերի գողության դեպքերն ավելի հաճախակի են դարձել: Նինոծմինդա քաղաքի բնակիչ Ա. Հ.-ի խոսքերով, մեքենան կայանել է քաղաքի կենտրոնում, CREDO բանկի մոտ:

Բնակիչը գնացել է իր գործերով , եւ երբ նա վերադարձել է Mercedes մակնիշի մեքենայի վրայից բացակայել են որոշ դետալներ այդ թվում լոգոն:

Բացի այս դեպքից, վերջին օրերին քաղաքում եղել են պլաստիկ մասերի եւ լուսարձակների գողության այլ դեպքեր:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալներով, Նինոծմինդայի ոստիկանության բաժանմունքում ավտոմեքենաների մասերի գողության մասին բողոքներ չեն եղել:

Ավտոմեքենաների սեփականատերերի խոսքով քանի որ վնասի չափը փոքր է եղել , նրանք չեն դիմել ոստիկանություն:

Բնակչության շրջանում նաեւ կարծիք կա, որ մեքենաների մասերի գողությունը հաճախակի է դարձել, Վրաստանում պարտադիր տեխզննման օրենքի դուրս գալուց հետո եւ ավտոմեքենաների մասերը գողացել են իրենց մեքենաների խնդիրները լուծելու համար: