Նինոծմինդայի քաղաքապետարանը նախատեսնում է Նինոծմինդա քաղաքում 41 ճանապարհային նոր նշանների տեղադրում:
Ճանապարհային նշանների տեղադրման համար տեղական բյուջեից հատկացվել է 8200լարի: Մրցույթ տենդերը շահել է Թբիլիսիից «გზაჯვარედინე» ընկերությունը `7 999 լարիի դիմաց: Վերոնշյալ կազմակերպությունը պարտավոր է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 21-ը ավարտել ճանապարհային նշանների տեղադրումը:
Նշենք, որ նշանների բացակայության պատճառով վարորդները եւ բնակիչները չգիտեին, թե որ ճանապարհը ուր է տանում: Նշանների տեղադումից հետո վարորդները եւ բնակիչները լրացուցիչ տեղեկություններ կստանան, որոնք կօգնեն երթեւեկությանը եւ զերծ կպահեն վթարներից:
Բացի այս մրցույթից, Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրային գնումների ծառայությունը հայտարարել է Նինոծմինդա քաղաքում նոր շուկայի կառուցման մրցույթ, որը նախատեսում է 191,000 լարի:
Նոր շուկան կկառուցվի հին շուկայի տեղում: Տարածքը լիովին բարեկարգ կլինի եւ կստեղծվի բոլոր պայմանները:
Շինարարության համար հայտարարված մրցույթը կավարտվի մարտի 27-ին: Նոր շուկայի կառուցման նպատակը Նինոծմինդա քաղաքում փողոցային առեւտրի արգելումն է: