Վրացահայերը պետք է ինտեգրվեն վրացերենի միջոցով. Սահակաշվիլի

Վրացահայերը պետք է ինտեգրվեն վրացերենի միջոցով. Սահակաշվիլի

Վրաստանի տարածքում ապրող հայերի ինտեգրացումը պետք է իրականացվի վրացերենի միջոցով, ոչ թե՝ վտանգավոր նախաձեռնությունների: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ախալքալաքի թիվ 3 դպրոց այցելությունից հետո:

«Մենք Ախալքալաքում նորագույն դպրոց ենք կառուցել: Հիմա մենք այնպես ենք անում, որ հայկական ընտանիքներում ապրում են վրացերենի մանկավարժներ, ովքեր ապահովում են այստեղ վրացերենի ամրապնդումը որպես պետական լեզու, որպեսզի այդ լավագույն դպրոցում սովորեն վրացի եւ հայ երեխաներ, որովհետեւ ինձ համար երկուսն էլ վրացի են»,-հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Նրա խոսքով՝ Վրաստանում մարդիկ հաջողության պետք է հասնեն վրացերենի միջոցով: «Այստեղ՝ Ախալքալաքում, հայերենը խնդիրներ ունի: Խորհրդային միության ժամանակ այստեղ ռուսացում է եղել, ուստի այդ մարդկանց ինտեգրումը մենք պետք է իրագործենք լեզվի միջոցով, բուհերում նրանց ուսուցմամբ, երկաթուղով, որը մենք այժմ դիտարկում ենք: Սա է մեր պատասխանը, ոչ թե քաղաքական գործիչների խոսակցությունները եւ ինչ-որ վտանգավոր նախաձեռնություններ խորհրդարանում»,-հայտարարել է Սահակաշվիլին:news.am



Opinion, pooling and voting