
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանական առաջին ելույթի ժամանակ խոսել է նաև համաներման և դատավորների անժամկետ նշանակման հարցերի շուրջ:
Ինչպես նշել է նախագահը՛ համաներման, դատական համակարգի և ազգային անվտանգության խորհրդի ստեղծման հետ կապված հարցերն առաջացնում են հասարակության բարձր հետաքրքրությունը:
Նրա խոսքով, համաներման այն փորձը, որն առկա էր նախորդ նախագահի ժամանակ, երբեմն նմանվում էր անվճար համաներման, քան այն հայեցակարգին, որի հիմքում է նախագահի սեփական հայեցողությամբ որոշում կայացնելու իրավունքը:
«Համաներումն ընդհանուր չափանիշների վրա հիմնված այլ իրավական ձև է, որը ներառում է պատժից ազատվելու ենթակա անձանց լայն շրջանակը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Նախագահը հայտնել է նաև, որ համաներման հանձնաժողովը կմտնի արդարադատության նախարարության կազմի մեջ և այնտեղ ներգրավված կլինեն տարբեր վարչական մարմինների ներկայացուցիչներ: aliq.ge