Ավտոմեքենայի տեխզննման կանոնակարգում տեղի է ունեցել
փոփոխություններ։ Այսօրվանից վարորդները պարտադիր ստուգում կանցնեն փոփոխված պայմաններով։ Ավտոմեքենայի դիմացի ապակու վրա հայտնաբերված փոքր չափի ճեղքերը խախտումներ չէն համարվի, սակայն վնասակար արտաթորանքի համար վերահսկողությունը խստանում է։ Տեխզննման կենտրոններում առկա մեթոդները վարորդների կողմից մանիպուլյացիայի ռիսկը մաքսիմալ պետք է նվազեցնեն։ Նորություն կա նաև տաքսու վարորդների համար, որոնք ի տարբերություն այլ ավտոմեքենաների՝ պարտավոր կլինեն անցնել տեխզննում տարվա մեջ երկու անգամ։ 1tv.ge