
«Կրթության ոլորտին ուղղված ֆինանսավորումը կավելանա ամեն տարի և առավելագույնին կհասնի 2022 թվականին» – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Վրաստանի Ազգային գրադարանում, «Կրթությունը՝ ճանապարհ է դեպի ազատություն» նոր նախաձեռնությունը ներկայացնելիս:
Վարչապետի հայտարարությամբ, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Սինգապուրի հետ միասին, Վրաստանը կդառնա աշխարհի առաջատար երկիր, որի գլխավոր առաջնահերթությունը կրթությունը և մարդկային կապիտալի զարգացումը կլինի:
Նրա խոսքով, որակյալ և մրցունակ բարձրագույն կրթությունը կլինի բոլորին հասանելի և ոչ թե արտոնություն: 1tv.ge