Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է երկրի ղեկավարի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունները: Այդ մասին մարտի 27-ին հայտարարել է խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, ըստ որի՝ այսօր եւեթ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն:
«Սա նշանակում է, որ Վրաստանի նախագահն այլեւս չի գայթակղվի խորհրդարանն ու կառավարությունը ցրելու գաղափարով եւ հանգիստ կաշխատի», – ասել է Ուսուպաշվիլին, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
Հիշեցնենք, խորհրդարանը սահմանադրական փոփոխությունները հաստատել էր մարտի 25-ին:
Փոփոխությունների համաձայն՝ նախագահի ներկայացրած կառավարության կազմին երեք անգամ անվստահություն հայտնած խորհրդարանը ցրելուց հետո պետության ղեկավարն այդ կառավարությունը չի կարող նշանակել: Ընդ որում՝ կպահպանվեն ավելի վաղ ցրված կառավարությունը եւ հեռացված վարչապետը: Նաեւ արգվել է նախագահական ընտրություններից առաջ՝ մայիսից մինչեւ նորընտիր նախագահի երդմնակալությունը, խորհրդարանը ցրելը:news.am