
Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հայտարարությամբ, բարձրալեռ շրջաններում պետական սեփականությունում առկա արոտավայրերի ռացիոնալ կիրառման պետական ծրագրի շրջանակներում 2019 թվականին Ախալքալաքի, Ծալկայի, Դմանիսիի մունիցիպալիտետներում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ:
Նրա խոսքով, ձեռնարկության հզորությունը կազմելու է օրական 10 տոննա:
Պետական ծրագրի շրջանակներում կառուցված ձեռնարկությունները ուղղակի վաճառման կարգով, զեղչված գնով կփոխանցվեն գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պահանջները:1tv.ge