«Գիշերային տնտեսություն» ծրագրի շրջանակներում մարտի 8-ից ամեն ուրբաթ և շաբաթ երեկոյան ժամը 00:00-ից մինչև 06:00-ը Թբիլիսիի մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանից մինչև «Վարկեթիլի» կայարան գիշերային ավտոբուսները վերսկսում են աշխատանքը: Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Փորձնական երթուղով «ՄԱՆ» ընկերության ավտոբուսները մեկժամյա ընդմիջումներով կաշխատեն 50 թեթրի սակագնով, արտոնյալ երթևեկության սակագինը ևս կգործի:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, գիշերային ավտոբուսների երթևեկության փորձնական ծրագիրն այնպես է մշակվել, որ ներառում է մայրաքաղաքի մեծ մասը՝ ուղևորներին հասու դարձնելով ժամանցային և մշակութային կենտրոնները: aliq.ge