
Ժդանովականի հանրային դպրոցի ուսուցիչ Երվանդ Սումբուլյանը 11-րդ դասարանի աղջիկների եւ 5-րդ դասարանի տղաների հետ անակնկալ միջոցառում էր պատրաստել՝ նվիրված դպրոցի ուսուցչուհիներին եւ մայրերին մարտի 8-ի կապակցությամբ:
Դպրոցի ուսուցչուհի Լամարա Բադոյանի խոսքերով միջոցառումը կազմակերպված էր բաձր մակարդակով եւ այն հուզեց բոլոր ներկաներին: Ուսուցչուհին իր խորին երախտագիտությունն է հայտնում Երվանդ Սումբուլյանին եւ աշակերտներին՝ անակնկալ միջոցառման եւ յուրահատուկ ուշադրության համար: