
Թբիլիսիում, Գլդանիի 6-րդ միկրոշրջանում, «Վրաստանի բանկի» էքսպրես մասնաճյուղի վրա հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Այս պահի դրությամբ չի հաստատվում բանկից գումար գողանալու փաստը:
Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 179-րդ (կողոպուտ), 236-րդ (ատրճանակի անօրեն գնում-պահում) և 143-րդ (ազատության անօրեն զրկում) հոդվածներով:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, փորձագետ-քրեագետներ, ընթանում են ինտենսիվ քննչական գործողությունններ:
Այսօր, Գլդանիում, «Սաքարթվելոս (Վրաստանի) բանկի» մասնաճյուղի վրա իրականացվել է զինված հարձակում:1tv.ge