Մարտի 11-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում կայացավ ՛՛Էտալոն՛՛ 2018-2019թթ. ինտելեկտուալ խաղի երկրորդ փուլը:
Առաջին փուլը անցկացվել էր դպրոցներում:
Ինտելեկտուալ խաղը Նինոծմինդա քաղաքում անցկացվում է արդեն չորրորդ անգամ:
Մրցույթն սկսելուց առաջ «Էտալոն» ինտելեկտուալ մրցույթի հեղինակ և վարող Գոչա Տկեշելաշվիլին 2017-2018թթ. խաղի հաղթող Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտուհի Ջեմմա Սեյրանյանին շնորհեց Ոսկե ֆոնդի անդամության դիպլոմ:
Այս տարի խաղին մասնակցում էին մունիցիպալիտետի դպրոցների 82 աշակերտ: Դահլիճում ներկա էին մունիցիպալիտետի ղեկավարությունը, դպրոցների տնօրեններ, Ռեսուրս-կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձեն և երկրպագուներ:
Մրցույթում ներառված էին 20 հարցեր բոլոր առարկաներից: Յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար մասնակիցներին տրվում էր 15 վայրկյան ժամանակ:
Լարված պայքարից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղի հանրային դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Ավետիսյանը 95 միավորով ճանաչվեց հաղթող: Նրան շնորհվեց «Էտալոն-Նինոծմինդա» դիպլոմ:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Սպասովկա գյուղի թիվ 1 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Շալաձեն 92 միավորով:
Երրորդ տեղը զբաղեցրեց Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լաուրա Զուռնաջյանը `90 միավորով:
Թբիլիսիում կայանալիք եզրափակչին կմասնակցի շրջանային մրցաշարի հաղթող Սերգեյ Ավետիսյանը:
Այս մասին մանրամասնորեն մեզ զեկուցեց Գոչա Տկեշելաշվիլիի :