Նինոծմինդա քաղաքում խանութների, սրճարանների եւ գուծող այլ օբիեկտների գովազդային ցուցանակները փոխում են: Նոր օրենքի համաձայն, Վրաստանի նշանները պետք է գրվեն պետական լեզվով:
Նինոծմինդայի վերահսկողության ծառայությունը 2018 թվականից դիտում է մունիցիպալիտետի ողջ տարածքում գովազդային պաստառները: Մարտի 11-ին քաղաքապետարանի վերահսկողական ծառայության աշխատակիցները ստուգել են քաղաքում գործող օբիեկտների գովազդային պաստառները : Այն պաստառները որոնք չեն համապատասխանում պետական չափանիշներին ստսցան զգուշացում եւ տրվեցին երկու շաբաթ ժամանակ, ուղղելու համար:
Եթե ժամկետը լրանալուց հետո չուղղվի, ապա կսահմանվի տուգանք , սակայն տուգանքի վճարումից հետո միեւնույնն է պետք է փոխվի: Համաձայն գործող օրենքի Վրաստանի ողջ տարածքի պաստառները պետք է լինեն պետական լեզվով, իսկ ցանկության դեպքում, ստորեւ օտար լեզվով, առանց սահմանափակումների: Միեւնույն ժամանակ, օտար լեզվով արձանագրությունը չպետք է գերազանցի պետական լեզվով արձանագրության չափը: Եվ օտար լեզվով բառերի քանակի չպետք է ավելին լինի, քան վրացերենը:
«Ֆասադի վրա ոչ վրացական արձանագրությունների օգտագործումը լուրջ խնդիր է, եւ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրա վրա: Լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար գովազդային նշանները պետք է համապատասխանի Վրաստանի օրենքներին », – նշեց Արթուր Շիրինյանը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում մնացել է անփոփոխ գովազդային նշանների շուրջ 10% -ը, ինչը պետք է փոխվի: Այլապես կտրամադրվի 200 լարի տուգանք: Երկրորդ անգամից հետո գործը կուղարկվի դատարան: Եթե օբյեկտի վրա մի քանի պաստառներ կան, ապա ամեն մեկը պետք է գրի առնվի սկզբում պետական լեզվով, այնուհետեւ սեփականատիրոջը ցանկացած լեզվով:
Մանրամասները Արթուր Շիրինյանից հետ զրույցում: