
Վրաստանում մարտի 12-ին (ժամը 10:00-ից, կշարունակվեն մինչև ապրիլի 3-ը՝ ժամը 18:00-ն) մեկնարկում են միասնական ազգային, ընդհանուր մագիստրատուրայի և ուսանողական դրամաշնորհների մրցույթի մասնակցության համար գրանցումները։
Ցանկացողները էլեկտրոնային գրանցում պետք է անցնեն Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայք էջերում՝ www.naec.ge և online.naec.ge:
Դիմորդների գրանցումն այս տարի ևս մի քանի փուլով կանցկացվի՝ անձնական տվյալների մուտքագրում, քննական քաղաքի և առարկաների ընտրություն: Ապրիլի 3-ից հետո դիմորդը չի կարողանա փոխել քննությունը հանձնելու համար արդեն ընտրած քաղաքը, սակայն մինչև մայիսի 7-ը ժամը 18:00-ն կկարողանա քննություն ավելացնել կամ առարկան փոխել:aliq.ge