2018-ին Վրաստանի տնտեսությունում ներդրումների ամենամեծ ծավալը իրականացվել է Ադրբեջանից և Միացյալ Թագավորությունից: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը։
GeoStat-ի տվյալներով անցյալ տարի Ադրբեջանից իրականացված ներդրումները կազմել են 240 մլն դոլար, Միացյալ Թագավորությունից՝ 203 մլն, Նիդերլանդներից՝ 167,9 մլն, ԱՄՆ-ից՝ 103,7 մլն, Պանամայից՝ 74,7 մլն, Չեխիայից՝ 72,3 մլն, Չինաստանից՝ 65,4 մլն, Հարավային Կորեայից՝ 63,2 մլն, Ռուսաստանից՝ 60,1 մլն, այլ երկրներից՝ 181,5 մլն դոլար:
Անցյալ տարի 2017-ի համեմատ Վրաստանում ուղիղ օտարերկրյա ներդրումները նվազել են 35 տոկոսով: aliq.ge