Մարտի 11-ին հայտնաբերվել են Ethiopian Airlines ավիաընկերության՝ Եթովպիայում կործանված Boeing 737 ինքնաթիռի երկու սև արկղերը: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է ավիաընկերությունը:
Աղետի վայրում աշխատող մասնագետները գտել են թռիչքի պարամետրերի ինքնագրիչը և խոսքային ինքնագրիչը՝ օդաչուների հետ խոսակցությունների ձայնագրությամբ: Որոնողական գործողությունը շարունակվում է, հավաքվում են հանրանավի բեկորները, որը գետնին բախվելիս ամբողջովկին ավերվել է, մարդկանց մարմնամասերը տանում են նույնականացման: Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի և ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ընդամենը ավիաաղետի զոհ է դարձել 157 մարդ, այդ թվում՝ 149 ուղևոր և անձնակազմի ութ անդամները՝ Եթովպիայի քաղաքացիներ: Զոհվածների թվում են 35 երկրի քաղաքացիներ, ներառյալ Քենայի՝32, Կանադայի՝ 18, ԱՄՆ-ի՝ ութ, Մեծ Բրիտանիայի՝ յոթ, Ֆրանսիայի՝ ինը, Չինաստանի՝ ութ, Ռուսաստանի՝ երեք քաղաքացիներ: Եթովպիայում մարտի 11-ը սգո օր է հայտարարված: Ավիաաղետի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: 1in.am