Այսօրվանից սկսվում է միասնական ազգային քննությունների, ուսանողների գրանտային մրցույթի և միասնական մագիստրատուրային քննությունների գրանցումը,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է Քննությունների ազգային կենտրոնի տնօրեն, Սոփո Գորգոձեն:
Նրա խոսքով, գրանցումը սկսվել է ժամը 10:00-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 3-ի 18:00-ն:
Մասնակցել ցանկացողները էլեկտրոնային ձևով գրանցում պետք է անցնեն Քննությունների ազգային կենտրոնի կայքէջում (www.naec.ge և online.naec.ge):
Դիմորդների գրանցումը այս տարի նույնպես տեղի է ունենալու մի քանի փուլով. Առաջին փուլում դիմորդներին հնարավորություն կտրվի լրացնել անձնական տվյալները, ընտրել քննության անցկացման քաղաքը և հանձնվող առարկաները:
Ապրիլի 3-ից հետո դիմորդին այլևս հնարավորություն չի տրվի փոխել քաղաքը, սակայն մինչև մայիսի 7-ը կարող է ավելացնել քննությունը կամ փոխել առարկան:
Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, գրանցման դիմումի մեջ կրթական ծրագրերի նշելու և փոխելու հնարավորություն կտրվի մինչև ապլիկացիաների արդյունքների հրապարակելուց հաջորդ օրը ներառյալ: Ծրագրերին հայտերի քանակի մասին տեղեկությանը դիմորդները կարող են ծանոթանալ հատուկ համակարգի միջոցով: Գրանցման մեկնարկից հետո գործարկվելու է կայքէջ:
Գորգոձեն կոչ է անում ուսանողներին և դիմորդներին, ուշադրություն դարձնել գրանցման ժամկետների և այլ համապատասխան լրատվության վրա, որը քննությունների ազգային կենտրոնի կայքէջում տեղադրվել է այսօր: 1tv.ge