Վերջին տարիներին Նինոծմինդայի մունիցիպալիտետում շինարարական աշխատանքները շատացել են , սակայն մեծամասնությունը չգիտի, թե ինչ պիտի անի նախքան շինարարությունը սկսելը:
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ սեփականատիրոջը, ով ցանկանում է շինարարություն սկսել : Սա վերաբերվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Առաջին հերթին, հարկավոր է ունենալ փաստաթուղթ, որը հաստատում է, որ տվյալ տարածքը որտեղ ցանկանում են սկսել շինարարություն սեփականություն է: Երկրորդ՛ հարկավոր է ունենալ համապատասխան գծագիր, թե ինչ են ցանկանում կառուցել: Բացի դրանից, պետք է ներկայացվի փաստաթուղթ բոլոր կոմունալ ծառայություններից, որում նշված կլինի , որ շինարարությունը չի խանգարում այդ ծառայությունների ընթացիկ աշխատանքներին: Այս փաստաթղթերը հավաքելուց հետո հարկավոր է դիմում ներկայացնել քաղաքապետի անունից քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժին,
շինարարություն սկսելու մասին, եվ միայն թույլտվություն ստանալուց հետո կարող էք սկսել շինարարական աշխատանքները :
Ինչպես նշեց Արթուր Շիրինյանը հաճախ էլեկտրական ընկերություններից ստանում են դիմում, որում նշվում է, որ տները կառուցված են այնտեղ, որտեղից բարձր լարման սյուն է անցնում: Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ շինությունը
չգիտեն թե երբ է կառուցվել, եւ երբ են տեղադրվել էլեկտրական սյուները, ոչնչով չեն կարող օգնել , եւ այս դեպքում պարզելու համար հարկավոր է դիմել դատարան: Դա վերահսկողական ծառայության իրավասության սահմաններում չէ, դա սեփականատիրոջ եւ էլեկտրական ընկերության միջեւ հարց է, քանի որ վերահսկողական ծառայությունը թույլատրելի փաստաթղթեր չի տրամադրել:
Եթե շենքը առանց թույլտվության է, նշանակում է սեփականատերը կտուգանվի, ապա կքանդվի շինությունը : Տուգանքը 2000 լարի է: Եթե շենքը կառուցվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքում, առանց քննարկման քանդվում եւ տուգանվում է: Եթե կառուցվող շինությունը չի գերազանցում 60 քառակուսի մետրը
անհրաժեշտ չէ թույլտվություն, բայց հարկավոր է համաձայնություն քաղաքապետարանից:Եթե շինարարության ավարտից հետո աշխատանքը չի համապատասխանում քաղաքապետարանից տրված նախագծին, ապա սեփականատերը կտուգանվի, իսկ շինությունը կքանդվի:
Մանրամասները վերահսկողական ծառայության ղեկավար Արթուր Շիրինյանից: