Ներքին գործերի նախարարությունը բացել է Գլդանիում «Վրաստանի բանկի» վրա իրականացված հարձակման գործը: Այս մասին այսօր գերատեսչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն, Մամուկա Ճելիձեն:
«Ներքին գործերի նախարարությունը բացել է 2019 թվականի մարտի 8-ին, Գլդանիում «Վրաստանի բանկի» վրա իրականացված հարձակման գործը:
Կողոպուտի, ոստիկանի վրա հարձակման, զենքի անօրեն կրելու և ազատությունը անօրեն սահմանափակելու մեղադրանքով ձերբակալվել է երկու մարդ, նախկինում դատապարտված և այս պահին պայմանական պատիժ կրող 1998 թվականին ծնված Ն. Ք.-ն և նախկինում դատապարտված 1999 թվականին ծնված Կ. Գ.-ն: Նրանց սպառնում է 7-ից 10 տարով ազատազրկում:
Հետաքննությամբ պարզվել է, որ զինված անձինք ներխուժել են Գլդանիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղ: Բանկի աշխատակիցները կանչել են պաշտպանության ոստիկանությանը: Բանկի տարածք այցելած իրավապահների ուղղությամբ հանցագործները կրակ են բացել: Հարձակվողները պատանդ են վերցրել և տեղից հեռացել առևանգված ավտոմեքենայով»,-հայտարարել է Ճելիձեն:
Նրա խոսքերով, ոստիկանությունը իրականացրած հետաքննչական գործողությունների արդյունքում հայտնաբերել է առ.անգված մեքենան, որը հանցագործները այրել էին:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 179-րդ, 236-րդ, 143-րդ և 353-րդ հոդվածներով:1tv.ge