Կռունկները տաք երկրներից՛ Ջավախեթիի ազգային պարկի պահպանվող տարածք վերադարձան սովորականից շուտ:
Մոխրագույն կռունկը Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ թռչուն է եւ նրանց քանակը վերջին տարիներին զգալիորեն կրճատվել են:
Ինչպես ասում են բնակիչները, թռչունները չեն սխալվում , ըստ երեւույթին, այս տարի գարունը ավելի շուտ է գալու: Կռունկները վերադառնում են հենց այն ժամանակ, երբ սառույցը գետերի եւ լճերի մակերեսից սկսում է հալվել:
Ջավախքի ազգային պարկի պահպանվող տարածքը Նինոծմինդայի մունիցիպալիտետում ներառում է երեք լճեր `Խանջալին, Մադաթափա, Բուղդաշեն: Սեզոնի ընթացքում թռչունների շուրջ 250 տեսակներ թռչում են Ջավախեթիի ազգային պարկ:
Այստեղ մոխրագույն կռունկներ բույն են սարքում, ձագ հանում եւ ցրտերն ընկնելուն պես չվում են տաք երկրներ :Բները պատրաստում են ծառերի մանր ճյուղերից և տարբեր խոտաբույսերի չորացած ցողուններից: Ապրիլի կեսին–մայիսի սկզբին դնում են 2, հազվադեպ` 3 ձու: Երբեմն մայիսի վերջին ձվադրում են երկրորդ անգամ: Ձագերը դուրս են գալիս մայիսի վերջին–հունիսի սկզբին: Ձագերի խնամքին և կերակրելուն մասնակցում է ինչպես էգը, այնպես էլ արուն: Հուլիսի երկրորդ կեսին ձագերը սկսում են թռչել: Աշնանային չուն սկսվում է օգոստոսի երկրորդ կեսին և շարունակվում մինչև հոկտեմբերի կեսը:
Նրանք զույգ են կազմում եւ ապրում զույգի հետ մինչեւ կյանքի վերջ: Վերջիններս ապրելավայրը փոքր մակերևույթ ունեցող լճերը՝ ճահճացած ափերով եղեգնուտները և ջրային այլ բույսերի առկայությամբ, լճերի շրջակայքում եղած խոնավ մարգագետիններն են: Թխսակալում են էգը և արուն՝ 28-30 օր։ 2 ամսական ձագերը կարողանում են լիարժեք թռչել, սակայն մինչև ձմեռանոցներ չվելը հետևում են ծնողներին։ Ձագերի կորուստը ծնող-թռչունները ծանր են տանում։ Նրանք սուր ողբալի ճչում ու անհանգիստ շրջանաձև թռիչքներ են կատարում բնի սահմաններում։
Մեր լուսանկարներում նկարված է դաշտում զբոսնող կռունկների մի գեղեցիկ երամ, որ նոր են վերադարձել տաք երկներից: