Սամցխե-Ջավախեթիի վեց մունիցիպալիտետներում ընտրվել են «գյուղական ծրագրի» շրջանակներում 30 տարբեր կատեգորիաների 252 ծրագիր: Ծրագրերի իրականացման համար կծախսվի 3 348 000 լարի:
Ադիգենի մունիցիպալիտետից բացի, մնացած հինգ մունիցիպալիտենտում ընտրված ծրագրերի մեծ մասը վերաբերում է խմելու ջրամբարների, ջրագծերի կառուցմանը եւ ճանապարհների վերանորոգմանը։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի «գյուղական ծրագրի» համար հատկացված է 444 000 լարի․ Գումարի մեծ մասը մունիցիպալիտետի 31 գյուղերում, կծախսվի խմելու ջրի ցանցերի և ճանապարհների վերանորոգման վրա։
Սամցխե-Ջավախեթիում ընտրված կատեգորիաները եւ իրականացվող ծրագրերի թիվը ըստ քանակի.