Նինոծմինդա քաղաքում գտնվող Ղարս փողոցի բնակիչները դիմել են Nor ռադիո եւ լուսանկարներ ուղարկել `ցույց տալով իրենց փողոցի վիճակը:
Ղարս փողոցի երկայնքով հնարավոր չէ անցնել ոչ մեքենայով, ոչ էլ ոտքով` գոյացած կեղտաջրերի եւ ցեխի պատճառով:
Տվյալ թաղամասի բնակիչ Լուսինեն պատմեց` ամեն անգամ, ձնհալից եւ անձրեւից հետո գոյանում են լճակներ ողողելով փողոցը եւ բնակիչների բակերը, արգելափակելով տեղաշարժը:
Բնակիչների խոսքերով, փողոցի վիճակը վատթարացավ հատկապես Լենինական փողոցի ասֆալտապատումից հետո: Ասֆալտապատման ժամանակ աշխատակիցներին խնդրել էին տեղադրել ջրահեռացման խողովակ, սակայն վերջիններս մերժել էին, նշելով, որ նախ հնարավոր չէ բացի դրանից էլ իրենք նման աշխատանքի համար չեն վարձատրվել:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների ասֆալտապատման երեքամյա ծրագրի շրջանակներում Ղարսի փողոցը նախատեսվում է ասֆալտապատել միայն 2021 թ-ին :
Լուսանկարները տրամադրված է Ղարս փողոցի բնակիչների կողմից .