Ձնհալի հետ ճանապարհներին հայտնվեց ձմռանը կուտակված կեղտը: Ծխախոտի տուփեր,ծխախոտի ֆիլտրեր, սննդի փաթեթավորման թղթեր, շշեր` այս ամենը կարելի է տեսնել գրեթե ամենուրեք հատկապես ճանապարհների այն հատվածներում որտեղ աղբարկղեր չկան, իսկ ավտոմեքենաների ուղեւորները աղբը դուրս են թափում մեքենաներից:
Հետեւաբար Նինոծմինդայի քաղաքային կոմունալ ծառայությունը սկսել է փողոցները մաքրելու գործընթացը: Կոմունալ ծառայության տնօրեն Մելս Մնացականյանի խոսքով, այն փողոցները որոնք ասֆալտապատ են այնտեղից մաքրվում է աղբը եւ թափոնները, իսկ այն փողոցները որոնք ասֆալտապատ չեն մաքրվում են միայն թափոնները:
Ինչպես նշում է կոմունալ ծառայության տնօրենը, հատկապես աղտոտված է կենտրոնական փողոցը, քանի որ ձմռան ամիսներին մերկասառույցի պատճառով կուտակվում է մայթերին շաղ տված ավազը:
Մանրամասները Մելս Մնացականյանի հետ զրույցում: