
Ռուսթավի քաղաքում 13-ամյա աղջիկը բնակելի շենքի տանիքից ընկել է և մահացել: Միջադեպը տեղի է ունեցել Լեոնիձե փողոցում: Ըստ նախնական տեղեկատվության, աղջիկը տանիք է բարձրացել լուսանկարներ անելու համար, ինչի ժամանակ էլ ընկել է:
Շտապ օգնությունը երեխային տեղափոխել է Ռուսթավիի հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինքնասպանության հասցնել:aliq.ge