Ներքին գործերի նախարարը Սամցխե-Ջավախեթիում

Ներքին գործերի նախարարը Սամցխե-Ջավախեթիում

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ոստիկանության ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան, ստուգել ընթացիկ և ավարտված ծրագրերը, անձամբ հանդիպել տեղում աշխատող ոստիկանների հետ:

Գիորգի Գախարիան այցելել է մի քանի վարչություններ, ստուգել Ցխրածկղարոյի նոր բացված անցակետն ու զրուցել աշխատակիցների հետ: Նախարարը Բակուրիանիի ոստիկանության ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում ստուգել է ոստիկանության շենքի շինարարական աշխատանքները:

Գիորգի Գախարիան այցելել է նաև Բորժոմիի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ենթակառուցվածքներ, որտեղ տարվա վերջին կավարտվի հրդեհաշիջման միջոցների պահման վայրը։

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է նաև Սամցխե-Ջավախեթիի տարածքային ոստիկանության ստորաբաժանումներ, այդ թվում` Ախալքալաքիի ոստիկանության վերանորոգված շենք, ժամանակավոր կալանավայր և հատուկ հանձնարարությունների բաժնի տեսչություն: Գիորգի Գախարիան ծանոթացել է համակարգի վերազինման շրջանակներում ընթացիկ և պլանավորված բարեփոխումներին:aliq.ge