Ճապոնական Mitsubishi ավտոմոբիլներ արտադրող ընկերությունը Վրաստանում հնարավոր է գործարան կառուցի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Քոբուլիան:
Նախարարի խոսքերով ընկերությունը կսկսի մանրամասն հետազոտություն անցկացնել, թե որ արտադրամասերի բացումն է հնարավոր Վրաստանում՝ պահեստամասերի կամ պատրաստի արտադրանք:
«Նրանք էլէկտրոմոբիլների արտադրության ուղղությամբ մեծ ծրագրեր ունեն: Հնարավոր է, որ Վրաստանում արտադրվեն նաև էլեկտրոմոբիլներ»,- հայտարարել է նախարարը:
Քոբուլիան ընդգծել է, որ ճապոնական ընկերությանը Վրաստանը գրավում է իր աշխարհագրական դիրքով, բիզնեսի համար բարենպաստ միջավայրով, ցածր հարկերով, աշխատուժով՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Վրաստանն արդեն բազմաթիվ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիր ունի: aliq.ge
Լուսանկարը՝ Սպուտնիկ Վրաստանից