Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրև, ուժեղ քամի, բարձրադիր գոտիներում ձյուն: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մարտի 17-18-ին արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում հորդառատ անձրևները կուղեկցվեն ուժեղ քամիներով, ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է կանխատեսվում:
«Սպասվող ուժեղ տեղումների հետևանքով արևմտյան Վրաստանում հնարավոր է գետերում ջրի մակարդակի նշանակալի բարձրացում, բարձրադիր գոտիներում տեղումներ ձյան տեսքով, որոշ վայրերում սողանքների ակտիվացում»,- ասված է Շրջակա միջավայրի գործակալության կողմից տարածած հաղորդագրությունում: