
2019 թվականի փետրվարին արտերկրից Վրաստան կատարված դրամական փոխանցումները կազմել են 125,5 մլն դոլար, ինչը 10,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաղորդում է Վրաստանի կենտրոնական բանկը:
Հատկանշական է, որ 2019 թվականի փետրվարին Վրաստանից արտերկիր ուղարկվել է 17,7 մլն դոլար: Նախորդ տարվա փետրվարին Վրաստանից փոխանցումները արտերկիր կազմել են 18,0 մլն դոլար:aliq.ge