Մարտի 15-ին Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ կաննանց միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Ժամը 16: 00-ին մշակույթի կենտրոնի շենքի դահլիճում տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի արվեստագետների, քանդակագործների եւ ասեղնագործների արհեստների եւ գեղանկարների ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցեցին նաեւ «PITA» երիտասարդական կենտրոնի սաները:
Ցուցահանդեսից հետո, ժամը 16: 00-ին տեղի ունեցավ մարտի 8-ին նվիրված համերգ:
Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի եւ երաժշտական դպրոցի աշակերտները երգ ու պարով ելույթ ունեցան հանդիսատեսի առջեւ: Համերգասրահը լեփ լեցուն էր հանդիսատեսով: