Բաժանվում են գյուղատնտեսական քարտեր Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչությանը:Այս մասին մանրամասն մեզ տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Գերմեսաշվիլին:
Նշենք,որ քարտի գումարը նախատեսված չէ այլ ծախսերի համար,նրանից կարող են օգտվել միայն հողերի վարելու ինչպես նաև կարող են գյուղատնտեսական խանութներից գնել պարարտանյութեր և գյուղատնտեսական գործիքներ:
Բնակիչները ստանալու են երկու տեսակի` կոմբինացված եւ անվանական բացիկներ եւ նրանք ի վիճակի կլինեն սկսել գյուղատնտեսական գործողությունները: Այն ֆերմերները, ովքեր ունեն կամ մշակում են 0,25 հեկտար հողատարածք, կստանան կոմբինացված բացիկ, որը ապահովում է միայն հողի վարելը: Իսկ անվանական բացիկով հնարավորը է գնել գյուղատնտեսական ապրանքներ:[ca_audio url=”https://dl.dropbox.com/u/106027788/OTHER/golos_germesashvili02.04.2013.MP3″ width=”500″ height=”27″ css_class=”codeart-google-mp3-player” autoplay=”false”]