
Թբիլիսիում, Քուռ գետի ափին ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել:
Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, տեղում մոբիլիզացված է հրշեջ-բրիգադը: Հրշեջները արդեն մարել են կրակը:
Ավտովթարի ժամանակ վնասվել է չորս ավտոմեքենա:
Ոստիկանության տեղեկությամբ, տուժածներ չկան, սակայն տեղում է նաև շտապ օգնության բրիգադը:1tv.ge