
Նինոծմինդա քաղաքում, Իսակով փողոցի 13 հասցեում, կոտրելով պատուհանը ներխուժել են քաղաքացի Ա.O.-ի տուն եւ զգալի վնաս հասցրել, կոտրել են բոլոր գույքը, վնասել կահույքն ու տեխնիկան:
Ըստ երեւույթին, միջադեպը տեղի է ունեցել գիշերը, սակայն նկատել են առավոտյան: Նշենք, որ տանը ոչ ոք չի ապրում, բայց կատարվել էր վերանորոգման աշխատանքներն ու ապահովված էր
կահույքով եւ կենցաղային տեխնիկայով:
Տեղում աշխատում են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածով, որը համարվում է կողոպուտի փորձ: