Իշխանափոխություն Ախալքալաքում

Իշխանափոխություն Ախալքալաքում

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի մունիցիպալիտետներում սկսվեց ղեկավար անձանց փոփոխումը։ Սցենարը, գրեթե ամենուրեք նույնն էր. սակրեբուլոյի «Ազգայինական» պատգամավորները հիմնեցին էին «Երազանքի» խմբակցություն, հասան մեծամասնության եւ փոխեցին սակրեբուլոյի նախագահին, որը իր հերթին փոխեց վարչության նախագահին։ Շատ մունիցիպալիտետներում սույն գործընթացը անցավ դիմակայության ֆոնի վրա։ Իսկ Ախալքալաքիում փոփոխությունները իրականացվեցին աննկատ ու յուրատեսակ։ Այստեղ փոխվեցին ոչ թե պաշտոնատար անձինք, այդ նրանց կուսակցական պատկանելությունը։
Ընտրություններից հետո «Վրացական երազանքի» ախալքալաքցի ակտիվիստները վստահեցնում էին, որ կադրային փոփոխությունները պարտադիր կարգով կիրականացվեն եւ միաժամանակ, որ գործընթացը խաղաղ ընթացք կունենա։ Մյուս կողմից իշխանության ներկայացուցիչները, որոնք կրկին մնում են իրենց պաշտոնատար դիրքերում, վստահեցնում են, որ իրենց դիրքորոշումն կպահպանեն։

Խորհրդարանական ընտրություններից հետո Ախալքալաքիում առաջին փոփոխությունը եղավ դեկտեմբերին «Վրացական երազանք» խմբակցությամբ ստեղծմամբ։ Խմբակցությունում միավորվեցին երեք պատգամավորներ, երեք էլ նախկին «Ազգայիններ», դրան հաջորդեց «Վրացական երազանք – Պահպանողականներ» եւ «Վրացական երազանք ֊ Հանրապետականներ» խմբակցությունների հիմնումը։
Կառավարության փոփոխությունից հետո հիմնված բոլոր խմբակցություններում, պաշտոնական տվյալներով, 10֊ական մարդ կար,որոնք բոլորն էլ «ազգայիններից» էին:
Սակրեբուլոյի պատգամավորներից հետո քաղաքական կողմնորոշումն սկսեցին փոխել նաեւ պաշտոնատար անձինք։ Սակրեբուլյի նախագահ Համլետ Մովսիսյանը ընտրությունը կատարեց «Հանրապետականների» օգտին, իսկ վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը՝ «Երազանքի»։
«Երազանքի» ակտիվիստները, որոնք ստիպված անցել են նախընտրական բարդ փուլ եւ հետագայում իշխանության գալու հույսն ունեին, իրադարձությունների նման զարգացում չէին սպասում։
«Քաղաքացիական կուլտուրայի միջազգային կենտրոնի» ղեկավար Կոտե Կանդելակին գտնում է, որ իշխանության փոփոխման նման սցենարը իր նախապայմանն ուներ. «Ախալքալաքիում միակուսակցական համակարգ էր։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին ինչ-որ բան ստանալ, անդամագրվում էին «Միասնական ազգային շարժմանը», ինչպես նախկինում «կոմկուսին»։ Հիմա ովքեր հասկացան գործի էությունը, այլ կուսակցություններ տեղափոխվեցին։ Տեղական պաշտոնյաները գաղափարական կուսակցականներ չեն եղել, ուստի եւ այդպես դյուրությամբ փոխեցին կուսակցությունը»։
Փորձագետն ասաց, որ տեղական իշխանության շարքերում, ոչ միայն Ախալքալաքիում, փոխվեցին ոչ թե մարդիկ, այլ նրանց կուսակցական պատկանելիությունը։ Թեպետ առանձին երկրամասերում վարչության նախագահներն էլ փոխվեցին։

Շուշան Շիրինյան
Ախալքալաքի



Opinion, pooling and voting